Այս գագաթնաժողովին առաջին անգամ հնարավորություն ունեցանք պետությունների ղեկավարների մակարդակով ընդունել հռչակագիր. Մարգվելաշվիլի

Այս գագաթնաժողովին Վրաստանին առաջին անգամ հնարավորություն տրվեց պետությունների ղեկավարների մակարդակով ընդունել հռչակագիր, որը փաստացի գործողությունների պլան է։ Այս մասին Բրյուսելում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահը:

Մարգվելաշվիլին շեշտել է, որ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը հստակ որոշված է։

«Այս հռչակագրում ամենակարևոը, թերևս, այն է, որ ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրներն ընդունում են՝ Ռուսաստանն ագրեսոր է և բռնազավթել է Վրաստանի երկու շրջանները, նշվում է նաև, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի զորքերը Վրաստանի տարածքներից: Բացի այդ, հստակ որոշված է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Պետք է նշեմ, որ դա հաստատվել է նաև մեր երկկողմ հանդիպումների ժամանակ, որտեղ մանրակրկիտ քննարկել ենք, թե մեր պաշտպանության ոլորտում ինչ ձևաչափով ու ինտենսիվությամբ կավելացվի ՆԱՏՕ-ի աջակցությունը», — ասել է Մարգվելաշվիլին:

Թողնել պատասխան