«Վրացական երազանք» կուսակցությունը նախագահական ընտրություններին, ամենայն հավանականությամբ, կաջակցի Սալոմե Զուրաբիշվիլիին. Interpressnews

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը այս տարվա հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին, ամենայն հավանականությամբ, կաջակցի Սալոմե Զուրաբիշվիլիին: Interpressnews լրատվականի տեղեկատվությամբ՝ Զուրաբիշվիլին արդեն որոշել է նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու: Բացի այդ, ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, «Վրացական երազանքը» հնարավոր է սեփական թեկնածուին չառաջադրի և ընտրողներին կոչ անի աջակցել Սալոմե Զուրաբիշվիլիին:

Interpressnews-ի հաղորդմամբ, սա այն սցենարներից է, որը քննարկվում է առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված, սակայն Զուրաբիշվիլին այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններից խուսափել է:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա հոկտեմբերին: 2018 թվականի ընտրությունները վերջինն են, երբ երկրի առաջնորդը կընտրվի ուղիղ ընտրական կարգով:

Թողնել պատասխան