Դատավոր Լելա Մարիդաշվիլին «Ուժեղ Վրաստան»-ի առաջնորդներից Ալեկո Էլիսաշվիլիին դատապարտեց նախնական կալանքի։
Դատավորը որոշումը կայացրել է դատախազության միջնորդությամբ և մերժել է փաստաբանի առաջարկած այլընտրանքային տարբերակը` Էլիսաշվիլիին ազատ արձակել 5000 լարի գրավի դիմաց։
Քաղաքական գործիչ Ալեկո Էլիսաշվիլին մեղադրվում է ահաբեկչական գործողություն կատարելու փորձի համար Թբիլիսիի քաղաքային դատարանում նոյեմբերի 29-ին։ Էլիսաշվիլիին սպառնում է 10-ից 15 տարի ազատազրկում։