Ուսուցիչների կարիերայի առաջխաղացման նոր սխեման կհաստատվի 2026 թվականի հունվարին, հայտարարել է կրթության նախարար Գիվի Միքանաձեն։
«Այս սխեման մոտ մեկ ամիս քննարկվել է Վրաստանի բոլոր շրջաններում և խոշոր քաղաքներում, սակայն մենք մտադիր ենք այս հարցը մանրամասն քննարկել ձեզ հետ մինչև դեկտեմբերի ավարտը և միայն դրանից հետո հաստատել։
Սա թույլ կտա յուրաքանչյուր ուսուցչի` իրացնելու իրեն ոչ միայն տեղական դպրոցի մակարդակով, այլև շրջանային, մունիցիպալ և ազգային մակարդակներում», — ասել է նախարարը։