Թբիլիսիից Արևմտյան Վրաստան երկաթուղային երթևեկությունը վերականգնվել է

«Վրացական երկաթուղիներ»-ի տվյալներով՝ Թբիլիսիից Արևմտյան Վրաստան երկաթուղային երթևեեկությունը վերականգնվել է։

Երթևեկությունը դադարեցվել էր երեկ՝ հունիսի 29-ին, պատճառը հորդառատ անձրևի պատճառով երկաթգծի հեղեղումն էր։

Ընկերությունը նշում է, որ ուղևորների ուղեվարձը կփոխհատուցվի։