Ուսուցիչների կարգավիճակի բարձրացման քննական նյութը 4000 էջ է

Առաջատարի և մենթորի կարգավիճակ ձեռք բերելու ցանկություն ունեցող ուսուցիչների քննական նյութը 4000 էջ է։ Այս տարի առաջին անգամ ավագ և առաջատար ուսուցիչներին հնարավորություն կտրվի բարձրացնել իրենց կարգավիճակը։

Քննությունների և գնահատման ազգային կենտրոնը հրապարակել է քննություններին պատրաստվելու համար անհրաժեշտ գրականությունը, որը հնարավոր է ներբեռնել անցնելով հետևյալ հղումով։

Քննություններին պատրաստվելու համար ուսուցիչները պետք է ուսումնասիրեն թեմատիկ գրքեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 4000 էջը։

Հիշեցնենք, որ քննությունների և գնահատման ազգային կենտրոնը հրապարակել է նաև «հատուկ» ուսուցիչների, մենթորի և առաջատարի կարգավիճակ ունեցող ուսուցիչների պրոֆեսիոնալ ունակությունների քննության հարցաշարի ձևերը։