70-ամյա բնակչին կողոպտելու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ

Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մցխեթայի մունիցիպալիտետի Սագուրամո գյուղի 70-ամյա բնակչին կողոպտելու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ։

Ձերբակալվածները 57 և 47 տարեկան տղամարդիկ են, որոնք ունեն քրեական անցյալ։ Հետաքննությունը պարզել է, որ նրանք ներխուժել են տուժողի տուն, ծեծել և սպառնացել են սպանել տանտիրոջը՝ պահանջելով գումար։

Տուժածը հոսպիտալացվել է ծանր վնասվածքներով։

Կողոպտիչներն անմիջապես ձերբակալվել են։

Մեղադրյալներին սպառնում է մինչև 12 տարի ազատազրկում։