BBC-ի հետաքննությունից հետո Եվրախորհրդարանի անդամ Ռասա Յուկնևիչիենեն ԵՄ-ին կոչ է արել վերանայել իր քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ և պատժամիջոցներ կիրառել բոլոր պատասխանատուների դեմ։ ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի սեփական ժողովրդի դեմ կատարված վայրագությունների համար պատասխանատուների նկատմամբ, ասել է նա։
«TV պիրվելի»-ին տված հարցազրույցում Յուկնևիչիենեն ասել է, որ սեփական ժողովրդի դեմ քիմիական զենքի հավանական կիրառումն անխուսափելիորեն կդառնա քննարկման թեմա։ Եվրոպացի քաղաքական գործիչն ասել է, որ այդ հարցը պետք է դառնա անկախ հետաքննչական հանձնաժողովի առարկա։
«Մենք քննարկում ենք, թե ինչպես լուծել այս խնդիրը, այս պատմությունը չպետք է լռեցվի, չպետք է մոռանանք,- ասել է Եվրախորհրդարանի անդամը։