Վերականգնվեց միջքաղաքային տրանսպորտի երթևեկությունը

Այսօր` հունիսի 8-ին Վրաստանում հանվեց միջքաղաքային տրանպորտի երթևեկության սահմանափակումը: Համապատասխան որոշումը կայացվել է մայիսի 27-ին` կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսական խոհրդի կողմից:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով, որոշումը կայացվել է քաղաքացիների շահերից ելնելով:

Ուղևորները պետք է կրեն դիմակներ, հետևեն խորհրդատվություններին:

Հիշեցնենք, միջքաղաքային տրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է մարտի 23-ին:

Հատկանշական է, որ միջքաղաքային երկաթուղու երթեկությունը շարունակում է դադարեցված մնալ: Այս պահի դրությամբ այն ծառայողական գործառույթ ունի: