Տեղահանված 762 ընտանիքներին նոր բնակարաններ են տրամադրվել

Թբիլիսիի Թվալճրելիձեի փողոցի տեղահանված 762 ընտանիքների նոր բնակարաններ են տրամադրվել։

Տեղահանված ընտանիքներին բնակարանները հանձնելու միջոցառման ժամանակ «Վրացական երազանք» կուսակցության վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ մինչև հաջորդ տարվա գարունը, երբ բնակելի համալիրը լիովին կկառուցվի, այնտեղ կապրի տեղահանված 2426 ընտանիք։

«Այս օրը մեզ համար շատ կարևոր և առանձնահատուկ է։ Այսօր Թբիլիսիի Թվալճրելիձեի փողոցում մենք տեղահանված 762 ընտանիքների կհանձնենք նոր, լիովին վերանորոգված բնակելի բնակարաններ։ Սա նշանակում է, որ ևս 762 ընտանիքի համար կսկսվի կյանքի նոր, արժանապատիվ և կայուն փուլ։

Այս տարածքում շինարարության և վերաբնակեցման գործընթացը շարունակվում է. հաջորդ տարվա գարնանը, երբ բնակելի համալիրի կառուցումը լիովին ավարտվի, այստեղ կապրի տեղահանված 2426 ընտանիք։

Սա Թբիլիսիի ամենամեծ նախագծերից մեկն է, որի ընդհանուր արժեքը, ներառյալ ենթակառուցվածքները, կազմում է 255 միլիոն լարի», — ասել է Կոբախիձեն։

Ըստ նրա, «Վրացական երազանք»-ի իշխանության գալուն պես տեղահանված ընտանիքների խնամքը դարձել է պետության գերակա խնդիրներից մեկը։

Հիշեցնենք, ամիսներ առաջ Թբիլիսիի արվարձանային Սամգորիի շրջանի «Աֆրիկա» բնակավայրի Թվալճրելիձեի փողոցի բնակելի շենքից ոստիկանության աշխատակիցները տարհանել էին տասնյակ ընտանիքների։

Տարհանված բնակիչներն օրեր շարունակ գիշերը լուսացրել են բաց երկնքի տակ։ Տեղացիների խոսքով՝ նրանք գնալու տեղ չունեին։