Նախկին զինվորը տուգանվել է 1000 լարիի չափով

1-ին հետևակային բրիգադը լքած նախկին զինվորը տուգանվել է 1000 լարիի չափով, հաղորդել է Kartli.ge-ն:

Հրապարակման համաձայն՝ հետաքննությունը պարզել է, որ զինվորը խախտել է պայմանագիրը՝ ընտանիք կազմելու և  գյուղատնտեսական գործունեություն սկսելու հիմքով։

Հետաքննությունը հաստատել է, որ շարքայինն իսկապես ամուսնացել է, երեխա է ունեցել և գրավադրել է իր տունը՝ ֆերման ընդլայնելու համար:

Պաշտպանության նախարարությունը պահանջել է 3000 լարի տուգանք, սակայն տույժը մեղմացվել է.

«Պայմանագրում նշված տույժն անհարկի բարձր է, ուստի դրա մինչև 1000 լարի նվազեցումն արդարացված է: Դատարանը համոզիչ է համարել պայմանագիրը դադարեցնելու դրդապատճառը՝ ընտանիք կազմելը և տնային տնտեսություն վարելը», — ասված է դատարանի որոշման մեջ: