#CheckinTbilisi. The Chemical Brothers, TmbaTa, One Caucasus

Որտեղ վայելել ամառվա վերջին օրն ու դիմավորել աշունն այնպես, որ երբեք չմոռանաք…. միանշանակ Թբիլիսիում, միանշանակ Ալիքի #CheckinTbilisi հաղորդման օգնությամբ․ շաբաթավերջի ամենաթեժ միջոցառումների ընտրանին ենք ներկայացնում.

Ուրբաթ երեկոյան ժամը 21:00-ին՝ TUMO տեխնոլոգիական կենտրոնի ուսանողների TMBATA խումբը Թբիլիսիում կներկայացնի հայկական և աշխարհի տարբեր երկրների ֆոլկլորը: Տոմսերի գինը՝ 10 լարի (Backstage 76, Վակեի այգի)։

Ի դեպ, նույն խումբը մասնակցում է նաև այս շաբաթավերջի թերևս մեկ այլ գլխավոր միջոցառման՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն անցկացվող One Caucasus ամենամյա փառատոնին, որի շրջանակներում Բոլնիսիի Փոլադաուրի գյուղում կհամախմբվեն հայկական, վրացական ու ադրբեջանական երաժշտական խմբերը։ Կազմակերպիչները ուրախ օրեր են խոստանում։

Փառատոնին կմասնակցեն՝

• DIHAJ (AZERBAIJAN)
• TMBATA (ARMENIA)
• PAKO SARR AND FRIENDS (SENEGAL)
• NATURAL BORN LOVERS (GEORGIA, USA)+ FEAT. POZNAN HORNS (POLAND)
• H3COLLECTIV (AZERBAIJAN) FEAT. SPECIAL GUESTS FROM POLAND
• NARTI (GEORGIA)
• NEMRA (ARMENIA)

Այլ խմբեր ևս կլինեն։ Միջոցառումների սկիզբը՝ ժամը 12.00, համերգների սկիզբը՝ 18.00

Էներգիայով լի սեպտեմբեր ունենալու համար այցելիր Վրաստանում շատ սպասված, Թբիլիսիից ոչ շատ հեռու Ռուսթավի քաղաքի միջազգային ավտոդրոմում The Chemical Brothers խմբի՝ շատերի կողմից սպասված համերգին մասնակցելու: Տոմսերը կարելի է ձեռք բերել tkt.ge կայքի միջոցով։

Ռուսթավիի համերգին կմասնակցեն նաև հետևյալ խմբերը՝

MACHAIDZE
OPEN MIRROR a.k.a. BERIKA
JAMES HOLROYD (Special Guest )
JORJICK

Եթե ֆիլմերի սիրահար ես, մասնակցիր Նոր Մզիուրի այգում ամեն ուրբաթ անցկացվող ֆիլմերի բացօթյա դիտմանը․ այս անգամ ցուցադրելու են «Կոչիր ինձ քո անունով» խորագրով սիրո պատմությունը (սկիզբը՝ 20:30-ին)

Կամ..

Դարձիր քաղաքային իշխանություններից հեծանվային արահետներ բացելու պահանջով իրականացվող հեծանվային ամենամսյա ճանապարհորդության մասնակից։ Կազմակերպիչների կարգախոսն է «Մենք չենք արգելափակում տեղաշարժը․ տեղաշարժվողը մենք ենք»։ Հեծանվային ակցիան տեղի կունենա օգոստոսի 31-ին, սկիզբը վարդերի հեղափոխության հրապարակից՝ հեծանվի արձանի մոտակայքից, ժամը 20:00-ին:

Ուղղությունը՝ հեծանվի արձան, Կոստավայի փողոց, Պեկինի պողոտա, Վաժա-Փշավելայի պողոտա, Թամարիշվիլի փողոց, Ճավճավաձեի փողոց, Մելիքիշվիլի պողոտա, Ռուսթավելի պողոտա, Ազատության հրապարակ, Ռուսթավելի պողոտա, հեծանվի արձան։

Եվ վերջապես, հանգստյան կիրակին անցկացնելու լավ տարբերակ՝ այցելել Թբիիսիի պետական կոնսերվատորիա՝ ներկա գտնվելու «Գիշերային սերենադներ» խորագրով 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Գիա Իաշվիլիի «Օպերա ֆանտազիա» նախագծին։ Սեպտեմբերի 2-ին, Թբիլիսիի կոնսերվատորիայի մեծ դահլիճում, ժամը՝ 20:00-ին: