2025-2026 ուսումնական տարվա աշնանային և գարնանային կիսամյակների համար «Վրացերենը որպես երկրորդ լեզու և ինտեգրացիա» ծրագրի ուսանողները կստանան ուսումնական դրամաշնորհ, որը նշանակում է կիսամյակի ուսման վարձի լրիվ կամ մասնակի ֆինանսավորում, հայտնել է Իլիայի պետական համալսարանը:
Ուսանողը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին.
- Ընդգրկված լինի «Վրացերենը որպես երկրորդ լեզու և ինտեգրացիա» ծրագրում;
- Չստանա այլ ուսումնական դրամաշնորհ կամ որևէ այլ տեսակի ուսումնական ֆինանսավորում,
- Ունենա ակտիվ ուսանողի կարգավիճակ և հաշվետու կիսամյակում անցած յուրաքանչյուր առարկայից նրա գնահատականը լինի առնվազն 85 միավոր;
- Ստանա կիսամյակում առնվազն 30 կրեդիտ;
- Լինի առաջին կամ երկրորդ կիսամյակի ուսանող. լրացուցիչ կիսամյակի ուսանողները չեն ֆինանսավորվի։
2025-2026 ուսումնական տարվա աշնանային և գարնանային կիսամյակների ավարտին ֆինանսավորումը կտրամադրվի ծրագրի ուսանողների համապատասխան կիսամյակում ցուցաբերած ակադեմիական առաջադիմության հիման վրա։