Պետական անվտանգության ծառայության ուսումնական կենտրոնը կվերածվի ակադեմիայի և հնարավորություն կունենա ուսանողներին դասավանդելու մեկ տարվա մագիստրոսական ծրագիր։
Այսօր խորհրդարանն արագացված կարգով առաջին ընթերցմամբ քննարկեց «Ոստիկանության մասին» օրենքում կատարված փոփոխությունները և 79 ձայնով աջակցեց դրանց։
Զեկուցող, ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեն նշեց, որ Պետական անվտանգության ծառայության ուսումնական կենտրոնը կվերանվանվի Ակադեմիա։
Նրա խոսքով՝ օրինագծով առաջարկվող փոփոխությունների նպատակն է Ներքին գործերի նախարարության ակադեմիայում ստեղծել «Հասարակական կարգ և ոստիկանություն» բակալավրի նոր ծրագիր։
«Սա կլինի նոր ֆակուլտետ, որտեղ ապագա ոստիկանները հնարավորություն կունենան բարձրագույն կրթություն ստանալու ոստիկանության ոլորտում», — ասել է զեկուցողը։
Փոփոխության համաձայն՝ Ներքին գործերի նախարարության ակադեմիան կդառնա բարձրագույն ուսումնական հաստատություն և կվերանվանվի Հանրային անվտանգության և ոստիկանության ակադեմիա (Ոստիկանության ակադեմիա)։
Օրենքի փոփոխությունը սահմանում է Ոստիկանության ակադեմիայի բարձրագույն ուսումնական ծրագրում ընդունելությանը, վերապատրաստմանը և ուսանողի կարգավիճակին առնչվող հարցերը։
«Այս փոփոխությունները թույլ կտան մեզ ներգրավելու նոր, որակավորված անձնակազմ, որոնք կունենան համապատասխան գիտելիքներ և փորձ։ Մենք ստանձնում ենք յուրաքանչյուր ուսանողի ուսման ընթացքում սննդի, կացարանի, համազգեստի լիարժեք ապահովում և մարտավարական, ֆիզիկական ու հրազենի կիրառման վարժանքներ։ Ուսումն ավարտելուց հետո պետությունը ստանձնում է համակարգում նրանց աշխատանքի ընդունելու պարտավորությունը», — ասել է Դարախվելիձեն։