Դեկտեմբերի 11-ին «Վրացական երազանք» կուսակցության ընդունած բողոքի ցույցերի վերաբերյալ նոր փոփոխություններ պարունակող օրենքն ուժի մեջ է մտել. Միխեիլ Կղավելաշվիլին ստորագրել է փոփոխությունները։
Պետական մարմնին նախնական ծանուցման պարտավորություն է ավելացվել, եթե ցույցն անցկացվում է մարդկանց տեղաշարժի վայրում։
Եթե հավաքը սպառնալիք է ներկայացնում հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հաստատությունների և կազմակերպությունների բնականոն գործունեությանը, տրանսպորտային միջոցների և մարդկանց տեղաշարժին, պետական մարմինն իրավասու կլինի ցույցի մասնակիցներին ցուցումներ տալ ցույցի անցկացման այլընտրանքային վայրի, ժամանակի կամ մեթոդի մասին։
Հրահանգը չկատարելը կհանգեցնի պատասխանատվության։