«Խորհուրդը ցավով նշում է առանց վիզայի ուղևորությունների կասեցման վերաբերյալ յոթերորդ զեկույցի առաջարկությունները Վրաստանի չկատարման մասին», — ասված է Եվրոպական Միության Խորհրդի Դանիայի նախագահության եզրակացության մեջ՝ ընդլայնման վերաբերյալ ընդհանուր հարցերի խորհրդի նիստից հետո։
Խորհրդի վերջնական տեքստն արգելափակել է Հունգարիան, և հայտարարություն է տարածվել նախագահության անունից, որին աջակցել են 26 երկրների պատվիրակություններ։
Եվրոպական Միության խորհուրդը, բացառությամբ Հունգարիայի, կոչ է արել վրացական իշխանություններին` ազատ արձակել բոլոր ձերբակալված քաղաքական գործիչներին, լրագրողներին և ակտիվիստներին, չեղարկել բռնաճնշողական օրենսդրությունը, իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ, դադարեցնել ԵՄ-ի դեմ ագրեսիվ հռետորաբանությունը և համապատասխանել ԵՄ-ի արտաքին և անվտանգության ընդհանուր քաղաքականությանը:
Խորհուրդը նաև ցավում է վիզայի կասեցման մեխանիզմի յոթերորդ զեկույցի առաջարկությունները Վրաստանի չկատարման կապակցությամբ և կոչ է անում վրացական իշխանություններին անհապաղ իրականացնել դրանք և համապատասխանել վիզայի ազատականացման չափանիշներին։