Զուրաբ-Գիրչի Ջափարիձեն ազատ է արձակվել

«Փոփոխությունների համար կոալիցիա» ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը՝ Զուրաբ-Գիրչի Ջափարիձեն, ազատ է արձակվել Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկից։ Նրա 7-ամսյա կալանքի ժամկետը լրացել է։

Ընտանիքի անդամները, ընկերները և լրագրողները սպասում էին Զուրաբ Ջափարիձեի ազատ արձակմանը ժամը 10-ին, սակայն նա բանտից ավելի վաղ է դուրս եկել։

Թբիլիսիի քաղաքային դատարանը հունիսին Զուրաբ Ջափարիձեին դատապարտել էր 7-ամսյա ազատազրկման՝ խորհրդարանական քննչական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար։ Այս հանձնաժողովը հետաքննում էր «Միացյալ ազգային շարժման» կառավարման տարիներին կատարված հանցագործությունները։

Նույն մեղադրանքներով ազատազրկման են դատապարտվել նաև մի քանի այլ ընդդիմադիր քաղաքական գործիչներ։