Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Դեկտեմբերի 23-ին Վրաստանում կպահպանվի հիմնականում չոր եղանակ, իսկ դեկտեմբերի 24-ին և 25-ին սպասվում է պարբերական անձրևոտ եղանակ։

Մայրաքաղաք Թբիլիսիում սպասվում է հիմնականում չոր եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +8, +10 աստիճան։

Արևմտյան և Արևելյան Վրաստանում դեկտեմբերի 23-ին տեղումներ չեն լինի, իսկ դեկտեմբերի 24-25-ին սպասվում է անձրև։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +7, +9, +11, +13 աստիճան։