Այսօրվանից 150 լարիով կավելանա ուսուցիչների աշխատավարձը

Վրաստանում մանկավարժների աշխատավարձը այսօրվանից 150 լարիով կավելանա: Աշխատավարձի ավելացումը վերաբերվում է կարգավիճակ (ավագ, առաջատար և մենթոր) ունեցող ուսուցիչներին: Հետևաբար նրանց, ինչպես նաև ամբողջ դրույքով աշխատող ուսուցիչների աշխատավարձը կգերազանցի 1000 լարին:

Ավելի կոնկրետ, հոկտեմբերի 1-ից ավագ ուսուցիչների աշխատավարձը կկազմի 1011 լարի, առաջատար ուսուցիչների աշխատավարձը՝ 1435 լարի, իսկ մենթորների աշխատավարձը՝ 1745 լարի:

Բացի մանկավարժներից, այսօրվանից կավելանա նաև դպրոցի տնօրենների և վարչության աշխատակիցների, մանդատուրիների և ռեսուրս կենտրոնների աշխատակիցների աշխատավարձը: