Փետրվարի 25-ը` Վրաստանում Խորհրդային օկուպացիայի օր:

12718118_1515408525435773_984310333106810303_nՓետրվարի 25-ին Վրաստանի տարածքում պետական դրոշները խոնարհված են: Այս օրը Վրաստանում նշվում է որպես Խորհրդային օկուպացիայի օր:

Այս կապակցությամբ Թբիլիսիում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախկին շենքի դիմաց, Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի ` «IDFI»-ի և «Մեմորիալ» կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ցուցահանդես, որտեղ ցուցադրվում էր ԽՍՀՄ ռեպրեսիաների շրջանը՝ բռնադատվածների լուսանկարներով և ցուցակներով: Միջոցառման կազմակերպիչ, Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի նախագահ Լևան Ավալիշվիլին Ալիքի հետ զրույցում խոսեց միջոցառման նպատակի մասին:
«Այսօր բոլշևիկների կողմից Վրաստանի օկուպացիայի օրն է: Մենք «Մեմորիալ» կազմակերպության հետ համատեղ կազմակերպել ենք փոքր ցուցահանդես-ակցիա, որը վերաբերում է 1921 թվականին ռեպրեսիաների արդյունքում տուժածներին: Այստեղ ցուցադրված են լուսնկարներ, հիշողություններ, բռնադատվածների կողմից ուղարկված նամակներ, ցուցակներ, որոնց տակ ստորագրել են ինչպես պոլիտբյուրոյի անդամները այնպես էլ Ստալինը: Միջոցառման նպատակն այն է, որ հասարակությունը երբեք չմոռանա այս փաստը, մեր պատմության այս ժամանակաշրջանը, որպեսզի նման բան այլևս չկրկնվի»:
12718168_1515408222102470_5360386751104026848_n«Մեմորիալի» կազմակերպության ներկայացուցիչ Գուրամ Սոսելիան նշում է.
«Արդեն երրորդ տարին է, որ այս օրը, այս վայրում կազմակերպում ենք 1921 թվականին բոլշևիկյան ռեպրեսիաների արդյունքում բռնադատվածների հիշատակին նվիրված ցուցահանդես: Ցուցադրում ենք Վրաստանում օկուպացիայի և խորհրդային վարչակարգի հաստատման հետեւանքները:Այստեղ կարող եք տեսնել բռնադատված ամուսինների լուսանկարներ:Կարող եք տեսնել նաև աքսորավայրերից ուղարկված նամակներ:Այս ամենը մոռանալ չի կարելի: Մոռանալ ` կնշանակի հնարավորություն տալ 1921 թվականի իրադարձություներին` կրկնվելու »:
12718118_1515408525435773_984310333106810303_nԸստ «IDFI» -ի պաշտոնական կայքում զետեղված հայտարարության, կազմակերպության նպատակներից է Վրաստանի խորհրդային ժամանակաշրջանի փաստերի հիման վրա կատարած հետազոտությունները հրապարակելով` արխիվային փաստաթղթերը հանրության սեփականությունը դարձնելը: Վրաստանի անկախացումից մինչ օրս, վրաց հասարակության մեծ մասը պահանջում էր Վրաստանում, այսպես կոչված, լյուստրա ցիայի անցկացում, որը` ի թիվս այլոց, ենթադրում է իրավական գնահատական տալ խորհրդային վարչակարգին: Կայքի փոխանցմամբ` Վրաստանին չի հաջողվել իրականացնել այս ցավալի և միաժամանակ շատ կարևոր բարեփոխումը:Խանգարող գործոնների թվում Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը նշում է արխիվների մի մասի ոչնչացումը և քաղաքական կամքի բացակայությունը:

«IDFI »- ի համոզմամբ` Վրաստանում լյուստրացիա իրականացման կարևոր նախապայմաններից է քաղաքական կամքի առկայությունը, Վրաստանի խորհրդարանի աջակցությունը և խնդրի լուծման մեջ իրապես հետաքրքրված հատուկ հանձնաժողովի ստեղծումը, որը նպատակ կհետապնդի իրականացնել դեռեւս 2011 թվականին ընդունված ազատության խարտիայի սկզբունքները, ինչը ենթադրում է խորհրդային շրջանում տեղի ունեցած գործընթացներին համապարփակ գնահատական տալը, ԽՍՀՄ հուշարձաններից, տեղանուններից եւ այլ սիմվոլներից ձերբազատվելը:

Թողնել պատասխան