Մարգվելաշվիլի. Մեր սերունդը կարողացավ ստեղծել անկախ Վրաստան

12744508_542251429276468_1460473715701374059_n«Պայքարը անկախությունից դեպի ազատություն շարունակվում է, և մենք միասին կհաղթենք» ,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին`  բանակի կուրսանտների հուշարձանի մոտ:

Երկրի ղեկավարը Անվտանգության խորհրդի քարտուղարի, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների և Պաշտպանության նախարարի հետ միասին հարգանքի տուրք է մատուցել` պսակ դրելով հուշարձանին: «95 տարի առաջ մեր նախնիները սկսել են պայքար Խորհրդային միությունից`  երկրի ազատագրման համար:

70 տարի անց մեր սերունդը կարողացավ հաղթել 12734055_542251422609802_402353192680315250_nև ստեղծել անկախ Վրաստան: Այսօր պայքարը անկախությունից դեպի ազատություն շարունակվում է, և այս պայքարում մենք հաղթելու ենք միասին» -հայտարարել է Վրաստանի նախագահը:

Լուսանկարները` Վրաստանի նախագահի պաշտոնական էջից:

Թողնել պատասխան