+337. Վրաստանում կորոնավիրուսի նոր թվերը

Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է 337-ով, 10 մարդ մահացել է:

Կորոնավիրուսի մեկ օրվա ցուցանիշը  1,32%, 14 օրվանը`  2,2%, վերջին 7 օրվանը` 2,03:

StopCov-ի տվյալներով` պանդեմիայի ողջ ընթացքում երկրում 270 137 դեպք է հաստատվել:

Վերջին 24 ժամում քովիդ հյուրանոցները լքել է  320 մարդ, պանդեմիայի ողջ ընթացում ապաքիվել է  264 047, մահացել` 3 475 պացիենտ:

Նախօրեին  25 436 թեստ է արվել` այդ թվում` 17 311 անտիգենի,  8 125 ՊՇՌ:  Կարանտինում 304 մարդ է, ստացիոնարում` 1 542, քովիդ հյուրանոցներում` 167: