Կորոնավիրուսի տարածումն ըստ շրջանների

Վրաստանում ամեն օր գրանցվում է կորոնավիրուսով վարակման նոր հակառեկորդ։ Այսօր՝ փետրվարի 2-ին արձանագրվել է վարակման 26 հազարից ավելի նոր դեպք:

Գրանցված դեպքերի քանակով առաջատարը շարունակում է մնալ մայրաքաղաք Թբիլիսին, մասնավորապես, այսօր գրանցվել է 12 804 նոր դեպք:

Կորոնաիրավիճակը մյուս շրջաններում հետևյալն է.

  • Իմերեթի՝ 3 689,
  • Աջարիա՝ 2 190,
  • Շիդա Քարթլի՝ 1 466,
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 1 623,
  • Քվեմո Քարթլի՝ 1 581,
  • Կախեթի՝ 1 298,
  • Մցխեթա-Մթիանեթի՝ 617,
  • Սամցխե Ջավախեթի՝ 511,
  • Գուրիա՝ 439,
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 102: