Հարկավոր է հստակեցնել սեռի փոփոխության վերաբերյալ պետական քաղաքականությունը. Լորթքիփանիձե

Վրաստանի արդարադատության փոխնախարար Գոչա Լորթքիփանիձեի հայտարարության համաձայն, տրանսգենդեր անձանց սեռի ճանաչման հարցով նախնական աշխատանքներ են տարվում մարդու իրավունքների միջգերատեսչական խորհրդի շրջանակներում, որը ղեկավարում է կառավարության կողմից:

Լորթքիփանիձեի խոսքերով  նման հարցերը միայն Արդարադատության նախարարության կողմից չի որոշվում: «Հարկավոր է սեռի փոխման վերաբերյալ հստակեցվնել պետական քաղաքականությունը»,- հայտարարել է փոխնախարարը: Տեղեկացնում է«netgaeti.ge» լրատվականը:

Ըստ Վրաստանում սահմանված պրակտիկայի, փաստաթղթերում սեռի վերաբերյալ գրառումը փոխել հնարավոր է ծննդյան եւ մահվան վկայականներում,  անձը հաստատող (ID) քարտում, միայն վիրաբուժական վիրահատության միջամտությամբ սեռը փոխելու պարագայում: Ի դեպ, միջազգային իրավունքի համաձայն փաստաթղթերում մարդու սեռը կարելի է փոխել առանց վիրաբուժական միջամտության:

Թողնել պատասխան