Թբիլիսիում կուտակված ավազափոշին հարավից է ներթափանցել

Թբիլիսիի երկնքում հայտնված դեղին ծուխը հարավային քամիների հետ եկած ավազափոշու հետ է կապված: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի Շրջակա միջավայրի  ազգային գործակալության կարճաժամկետ կանխատեսման բաժնի ղեկավար Դոդո Գվազավան:

«Զարմանալի ոչինչ չկա, որ երկինքը դեղին է: Հարավից տաք օդային զանգվածներ են եկել՝ բերելով նաև ավազ, ինչի պատճառով երկինքը հնարավոր է դեղին թվա: Սա փոշոտ անձրեւ է»,- ասել է Գվազավան:

Օդերեւութաբանների կանխատեսման համաձայն, մարտի 23-ին որոշ շրջաններում տեղումներ կլինեն անձրեւի տեսքով:

Թողնել պատասխան