Այսօրվանից նոր 10 լարիանոցները մտնում են շրջանառության մեջ

Այսօրվանից շրջանառության մեջ են մտնում 10 լարի արժողությամբ նոր թղթադրամները: Նորացված 10 լարիանոցների ներմուծմամբ հին թղթադրամները շրջանառությունից չեն հանվի։

10 լարի արժողությամբ նոր թղթադրամները հանրությանն օրեր առաջ ներկայացրել է կենտրոնական բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն: Բարձր պաշտպանվածությամբ ու որակով նոր թղթադրամների վրա Ակակի Ծերեթելիի դիմանկարն է:

Թղթադրամի հակառակ կողմում պատկերված է վրացի նկարիչ Դավիթ Կակաբաձեի «Իմերեթի՝ իմ մայր» խորագրով աշխատանքը։