Գորիում մոր և երեխայի մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի համար ձերբակալվել է Ռևազ Էլիզբարաշվիլին։
Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն (ալկոհոլի ազդեցության տակ տրանսպորտային միջոց վարելու անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու անձի մահվան), որը որպես պատժի ձև և չափ նախատեսում է մինչև 12 տարի ազատազրկում։
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Գորիի կենտրոնում՝ Ճավճավաձեի փողոցում, հուլիսի 13-ին։ «Ջիպ» մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել երիտասարդ կնոջը և նրա 3-ամյա դստերը։
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորված մայրն ու երեխան մահացել են կլինիկայում։