«Նոր տարվա գյուղ»-ի մուտքի մոտ տեղադրված կամարը` 80 հազար լարի

Թբիլիսիի Առաջին Հանրապետության հրապարակում գտնվող «Նոր տարվա գյուղ»-ի մուտքի մոտ տեղադրված կամարը արժեցել է 80 հազար լարի։

Այս տեղեկությունը նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի և «Գիշերային շոուի ստուդիա» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրում։

Նույն պայմանագրի համաձայն՝ կապալառուն տեղադրել է բեմը, «Լուսավորության ծառուղին», դեկորատիվ տոնածառերը և այլ զարդարանքներ, որոնց համար ստացել է 464 հազար 87 լարի։

Մայրաքաղաքի ամանորյա ծախսերը կազմում են 8.2 միլիոն լարի։ Դրանից 124 հազար 44 լարին ծախսվել է տոնածառի լուսավորության 23 րոպե տևողությամբ միջոցառման վրա։