Սպորտի նախարարությունը կազմակերպել է Վրաստանի 2025 թվականի լավագույն մարզիկների մրցանակաբաշխության արարողություն։
Նախարարությունը Վրաստանի 2025 թվականի լավագույն տղամարդ մարզիկ է ճանաչել սուսերամարտիկ Սանդրո Բազաձեին, իսկ լավագույն կին մարզիկ` ձյուդոիստ Էթեր Լիպարտելիանիին։
Ութ անվանակարգերում տարվա լավագույն մարզիկներն են.
Լավագույն երիտասարդ մարզիկ – Վախթանգ Լոլուա (հունա-հռոմեական ըմբշամարտ)
Լավագույն պարամարզիկ – Անա Ջափարիձե (պարաթեքվոնդո)
Լավագույն տղամարդ պարամարզիկ – Գիորգի Կալդանի (պարաձյուդո)
Լավագույն ոչ օլիմպիական մարզիկ – Թեմուր Սամխարաձե (փաուերլիֆթինգ)
Լավագույն թիմային մարզաձև – Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքական
Լավագույն թիմ – Վրաստանի ձյուդոյի հավաքական
Լավագույն կին մարզիկ – Էթեր Լիպարտելիանի (ձյուդո)
Լավագույն տղամարդ մարզիկ – Սանդրո Բազաձե (սուսերամարտ)։
Միջոցառման ժամանակ ընդգծվել է, որ 2025 թվականին վրացի մարզիկները նվաճել են 1935 միջազգային մեդալ, 752-ը` ոսկե։