Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է 2026 թվականին գնել 18 մետրանոց 200 ավտոբուս, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Նրա խոսքով, ներկայում բանակցություններ են ընթանում Ֆինանսների նախարարության հետ՝ նախագծի ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցներ գտնելու համար։ Գումարը գնահատվում է 60-70 միլիոն լարիի սահմաններում։
«Մենք ակտիվորեն քննարկում ենք 200 ավտոբուսի նախագիծը Ֆինանսների նախարարության հետ։ Մենք ցանկանում ենք գնել ևս 200 ավտոբուս, և երբ որոշում կայացվի, տեղեկություն կտրամադրենք հանրությանը։ Քաղաքը զարգանում է, քաղաքը մեծանում է, մենք ունենք նոր փողոցներ, որտեղ քաղաքապետարանը կարևորում է քաղաքային ծառայությունների մատուցումը», — ասել է Կախա Կալաձեն։
Վերջին 7-8 տարվա ընթացքում Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունն արդեն գնել է 18 մետրանոց 200 MAN CNG ավտոբուս, 12 մետրանոց 226 BMC CNG ավտոբուս, 12 մետրանոց 175 MAN CNG ավտոբուս, 10 մետրանոց 90 MAN դիզելային ավտոբուս, նաև 8 մետրանոց 400 ISUZU դիզելային ավտոբուս։