Համընդհանուր առողջապահական ծրագրից որոշ անձինք չեն օգտվի

Այսօրվանից՝ 2026 թվականի հունիսի 1-ից, Վրաստանում նախատեսվում է մի քանի նոր կանոնակարգերի կիրարկումը։

Փոփոխությունները կվերաբերեն հանրային տարածքում կարծիքի արտահայտմանը, համընդհանուր առողջապահության պայմաններին, վարորդական իրավունքի վկայականի քննության կանոններին և զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներին։

Որոշ անձինք այլևս չեն կարողանա օգտվել համընդհանուր առողջապահությունից
2026 թվականի հունիսի 1-ից նրանք, ովքեր Վրաստանի սահմաններից դուրս անընդմեջ գտնվում են 6 ամսից ավելի ժամկետով, այլևս չեն օգտվի համընդհանուր առողջապահական ծրագրից։ Համապատասխան որոշումը կառավարությունը կայացրել է հունվարին։

«2026 թվականի հունիսի 1-ից ամսական կտրվածքով, համընդհանուր առողջապահության պլանային ամբուլատոր ծառայությունների շրջանակներում շահառուների գրանցման մոդուլից կկասեցվի այն շահառուների գրանցումը, որոնք գտնվում են երկրի սահմաններից դուրս 6 ամիս և ավելի ժամկետով անընդմեջ։

Օգտվողի վերագրանցումն իրականացվում է «Համընդհանուր առողջապահությանն անցնելու նպատակով իրականացվելիք որոշ միջոցառումների մասին» Վրաստանի կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի №36 որոշմամբ հաստատված ծրագրի 23-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխան»,- ասված է որոշման մեջ։