Հանրային հեռուստաընկերության տնօրենի աշխատավարձը՝ 15 հազար լարի

Screenshot

Հանրային հեռարձակողի տնօրենի աշխատավարձն ավելանում է։ Գալիք տարվա հունվարի 1-ից նա կստանա 15 հազար լարի։

Հարցը քննարկման է ներկայացրել հոգաբարձուների խորհրդի նախագահ Վասիլ Մաղլափերիձեն։

Որոշումը քվեարկության է դրվել խորհրդի դեկտեմբերի 23-ի նիստում։

Հոգաբարձուների խորհուրդը մեծամասնությամբ որոշել է նաև, որ Աջարիայի հեռուստատեսության տնօրենի աշխատավարձը կավելացվի մինչև 7000 լարի։