«Նախկին բռնցքամարտիկ և գործարար Գիորգի Կանդելակին, որը մեղադրվում էր մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչքների և ակցիզային ծխախոտների գործով, ազատ է արձակվել»,- հաղորդել է Interpressnews-ը՝ հղում անելով նրա փաստաբան Գագի Մոսիաշվիլիին։
Ըստ լրատվամիջոցի` Գիորգի Կանդելակիի խափանման միջոց կալանքը փոխարինվել է 200 հազար լարի գրավով։
Կանդելակին դատապարտվել է ազատազրկման սեպտեմբերի 19-ին. նա ձերբակալվել էր ևս 6 անձի հետ սեպտեմբերի 17-ին։ Ֆինանսների նախարարության քննչական ծառայության տվյալներով՝ Շիդա Քարթլիում առգրավվել են աննախադեպ քանակությամբ՝ 75 հազար 137 շիշ ալկոհոլային խմիչք և 318 հազար տուփ ակցիզային ծխախոտ։