30 միլիոն լարի տրամվայի գծերի կառուցման համար

Ըստ 2026 թվականի Թբիլիսիի բյուջեի նախագծի` գալիք տարում տրամվայի գծերի կառուցման վրա կծախսվի 30 միլիոն լարի։

Նախագծի համաձայն՝ Թբիլիսիում կկառուցվի 7,5 կիլոմետր երկարությամբ տրամվայի գիծ՝ մետրոյի Դիդի Դիղոմի կայարանից (Մեծ Դիղոմի) մինչև Դիդուբե կայարան։

Տեղեկության համաձայն` երթուղին կունենա 11 կանգառ, ուղևորներին կսպասարկի 10 տրամվայ։