Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի հանրային այգին անվանակոչվել է Վրաստանի ազգային լեգեոնի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում Ուկրաինայի կողմից կռվող վրացիներից կազմված կամավորական ստորաբաժանման պատվին, հայտարարել է լեգեոնի հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին։
«Ընկերներ, այսօր մեզ համար պատմական օր է», — գրել է նա X սոցիալական ցանցում՝ շնորհակալություն հայտնելով Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին և քաղաքային խորհրդի անդամներին, որոնք աջակցել են որոշմանը։
Վրացական լեգեոնի անունով կոչված հանրային այգին գտնվում է Սվյատոշինսկի շրջանի Վախթանգ Կիկաբիձեի անվան փողոցում։