Նիկոլոզ Սամխարաձեին շնորհվել է Ամբրոլաուրիի պատվավոր քաղաքացու կոչում

«Վրացական երազանք»-ի պատգամավոր Նիկոլոզ Սամխարաձեին շնորհվել է Ամբրոլաուրիի պատվավոր քաղաքացու կոչում։

Անցյալ տարի Նիկոլոզ Սամխարաձեին շնորհվել էր նաև Զեստափոնիի պատվավոր քաղաքացու կոչում։

«Վրացական երազանք»-ի ևս երկու անդամ՝ Մարիամ Լաշխին և Բեքա  Դավիթուլիանին նույնպես դարձել են Ամբրոլաուրիի պատվավոր քաղաքացիներ։

Ամբրոլաուրիի պատվավոր քաղաքացու կոչում են ստացել նաև ներքին գործերի նախկին փոխնախարար Իոսեբ Ճելիձեն, եպիսկոպոս Վախթանգ Լիպարտելանին, Գոգա Խուցուշվիլին, Ռոբիզոն Ճելիձեն, Իրակլի Ճիճինաձեն, Ռոման Ջոխաձեն և Իլիա Բեգիաշվիլին։