Վթարի հետևանքով 2 վիրավոր կա

Սամտրեդիա-Լանչխութի ճանապարհին ավտոճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Ականատեսի խոսքով, բախվել են երկու ավտոմեքենա. կա 2 վիրավոր: Դեպքի վայրում են եղել և շտապօգնության աշխատակիցները, և ոստիկանները։

Ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, հետաքննություն է սկսվել Քաղաքացիական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասով` ավտոմեքենայի անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում: