«Վրացական երազանք»-ի օրոք 9 տարի ազատազրկված նախկին բարձրաստիճան պաշտոնյա Բաչո Ախալաիան կրկին ձերբակալվել է։
Ինչպես հայտնի է դարձել Պետական անվտանգության ծառայությունում կայացած ճեպազրույցից, քննչական մարմինը նրան համարում է հոկտեմբերի 4-ի իրադարձությունների «գլխավոր կազմակերպիչը»։
Հատուկ քննչական ծառայությունը նաև նշել է, որ Բաչո Ախալաիայի կինը` Անա Նադարեիշվիլին, նույնպես ձերբակալվել է, բայց հետո որոշել են ազատ արձակել նրան։