Առատ ձյան պատճառով Վրատանի ճանապարհներին սահմանափակումներ կան։
Ըստ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի՝ ձյան և մերկասառույցի պատճառով միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում (93-107 կմ) ժամանակավորապես սահմանափակվել է կցորդիչների և կիսակցորդիչների երթևեկությունը։
Դեպարտամենտի հաղորդմամբ՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է։