«Վրացական երազանք»-ի կառավարության դեկտեմբերի 29-ի հրամանով Վրաստան–Հայաստան սահմանային անցակետ Սադախլոյում և Վրաստան–Ադրբեջան սահմանային անցակետ Կարմիր կամրջում ազատ առևտրի և պահեստային գործունեության իրականացման համար տրվել է նոր թույլտվություն։
Թույլտվությունները վերաբերում են չորս հողատարածքների, որոնք գտնվում են սահմանային անցակետերի «կանաչ գոտում»։ Տվյալ տարածքում, ըստ առաջնային տեղեկությունների, Duty Free առևտրի գոտին կընդլայնվի։
Հրամանում նշված է․
- Վրաստան–Հայաստան պետական սահմանային գոտում գտնվող N983.16.15.424 կադաստրային կոդով գրանցված երկու հողատարածքներում, նաև Վրաստան–Ադրբեջան սահմանային գոտում գտնվող N83.11.22.606 կադաստրային կոդով գրանցված հողատարածքում թույլատրվում է որոշակի տեսակի տնտեսական գործունեություն, մասնավորապես՝ պահեստային տնտեսության կառուցում/կահավորում և գործարկում Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։
- Վրաստան–Հայաստան պետական սահմանային գոտում գտնվող N83.16.15.423 կադաստրային կոդով գրանցված հողատարածքում, նաև Վրաստան–Ադրբեջան սահմանային գոտում գտնվող N83.11.22.607 կադաստրային կոդով գրանցված հողատարածքում թույլատրվում է որոշակի տեսակի տնտեսական գործունեություն, մասնավորապես՝ ազատ առևտրի կետի գործունեություն/պահեստային տնտեսություն Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։
Համաձայն հրամանի՝ Սադախլոյի (Հայաստանի սահմանային անցակետ) դեպքում խոսքը 211 և 124 քմ մակերես ունեցող հողատարածքների մասին է, իսկ Կարմիր կամրջի դեպքում՝ 162 և 156 քմ մակերես ունեցող հողատարածքների։