Ինչ ռեժիմով կաշխատի Արդարադատության տունը Ամանորի օրերին

Վրաստանի Արդարադատության տունը Ամանորի տոների կապակցությամբ կաշխատի փոփոխված ռեժիմով։

Գերատեսչությունը հայտարարություն է տարածում․

«Տեղեկացնում ենք, որ Ամանորի տոնական օրերի կապակցությամբ Արդարադատության տունը չի աշխատի 2026 թվականի հունվարի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին և 7-ին։

Հունվարի 5-ին և 6-ին Արդարադատության տունը կաշխատի ժամը 09:00-ից մինչև 15:00-ն։ Նշված օրերին ծառայությունները կտրամադրվեն սահմանափակ ձևով», —ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, հունվարի 1-ից 8-ը չի գործի «շարժական Արդարադատության տունը» ( «Շարժական արդարադատության տունը» արդարադատության նախարարության նախագիծն է, որն առաջարկում է պետական ​​և մասնավոր հատվածի մի շարք ծառայություններ այն տասնյակ գյուղերի բնակիչներին, որտեղ արդարադատության տները չեն գործում)։

Ոչ աշխատանքային օրերին ամուսնության տները (զագս)՝ նախապես ներկայացված դիմումների հիման վրա, կապահովեն՝

  • հատուկ արարողակարգային ծառայություններ,
  • շենքից դուրս (տեղում) սպասարկում։

Հունվարի 8-ից Արդարադատության տան բոլոր ծառայությունները կրկին հասանելի կլինեն սովորական ռեժիմով։