«Նոր տարվա գյուղ»-ը կգործի մինչև հունվարի 14-ը

«Թբիլիսիի Առաջին հանրապետության հրապարակում գտնվող «Նոր տարվա գյուղ»-ը հյուրեր կընդունի մինչև հունվարի 14-ը», — այս որոշման մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է ուղիղ եթերում։

Նրա խոսքով՝ ժամկետի երկարաձգումը պայմանավորված է հանրության պահանջով։

«Մենք հայտարարել էինք, որ «Նոր տարվա գյուղ»-ը կգործի մինչև հունվարի 7-ը, սակայն հանրության և կազմակերպիչների կողմից մեծ պահանջարկ կա։ Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել նրանց համագործակցության համար։ Մենք որոշել ենք շարունակել «Նոր տարվա գյուղ»-ի միջոցառումները մինչև հունվարի 14-ը՝ ներկայացումներով, համերգներով և այլն։ Սպասում ենք բոլորիդ։ Թող մեր երկիրը լինի հաջողակ, բարգավաճ, ուրախ և սիրով լի», — ասել է Կախա Կալաձեն։