Հունվարի 4-ին Մառնեուլիի շուկայի ոսկեղենի խանութում հնչած կրակոցների հետևանքով վիրավորվել է երկու մարդ։
Մառնեուլիի ռադիոյի տվյալներով՝ վիրավորվածները հայր և որդի են։
Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց, 27-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է։
Հետաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 19-109-րդ հոդվածի համաձայն` դիտավորյալ սպանության փորձ ծանրացուցիչ հանգամանքներում։
Հանցագործության վայրում մոբիլիզացվել է ոստիկանությունը։ Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ քննչական գործողություններ են ընթանում։