Վրաստանում գրանցված է 1717 մանկապարտեզ

2025-2026 ուսումնական տարվա դրությամբ՝ Վրաստանում գրանցված է 1717 մանկապարտեզ, աշխատում են 19 հազար 200 դաստիարակ-մանկավարժ, դաստիարակի օգնական, ներառական կրթության հատուկ մանկավարժ, և մանկապարտեզ է հաճախում ավելի քան 130 հազար սան:

Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության հրապարակած տվյալներով՝ սաների և մանկավարժների թվով առաջատարը Թբիլիսին է:

Մայրաքաղաքում գործում է 190 հանրային մանկապարտեզ, սաները մոտ 49 հազար են, աշխատում են 6551 դաստիարակ-մանկավարժ, օգնական, հատուկ մանկավարժ: