Թբիլիսիի դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել խոշոր չափի՝ 87 հազար ԱՄՆ դոլարի և 73 հազար 400 լարիի խմբակային խարդախությամբ յուրացման համար։
Դատախազության միջնորդության հիման վրա մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
«ՆԳՆ-ի անցկացրած հետաքննությունը պարզել է, որ հանցավոր խմբի անդամները, ենթադրաբար համատեղ ձեռնարկատիրական գործունեության նպատակով, համոզել են զոհին իրենց փոխանցել մեծ գումար, և դրա դիմաց խոստացել են վերադարձնել շահույթի տոկոսները և մայր գումարը։ Այս կերպ խմբի անդամները գումարը խարդախությամբ յուրացրել և օգտագործել են անձնական նպատակներով, այդ թվում՝ խաղամոլության համար։
Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի ենթակետերով և 180-րդ հոդվածի 2-րդ մասի ենթակետերով (խարդախություն, որը կատարվել է խմբով` նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով), որը նախատեսում է մինչև 9 տարի ազատազրկում որպես պատժի ձև և չափ», — ասված է դատախազության հայտարարության մեջ։
ՆԳՆ-ում շարունակվում է հանցագործությանը ներգրավված այլ անձանց հետաքննությունը՝ նույնականացման և քրեական հետապնդման նպատակով։