Թբիլիսիից և Քութաիսիից բացի, «Օկրիբա» ավտոկայանը 2026 թվականին ուղևորափոխադրման կենտրոններ կկառուցի նաև Տկղիբուլիում, Զուգդիդիում և Բաթումիում։
«Գործարար առավոտ» հեռուստահաղորդաշարի եթերում ընկերության իրավաբան Պաատա Կղվավաձեն հայտարարել է, որ համապատասխան աշխատանքներն արդեն սկսվել են Տկղիբուլիում և կավարտվեն այս տարվա երկրորդ եռամսյակում։
«Մեր ապագա ծրագիրն է լինել Վրաստանի ընդհանուր առմամբ 5 քաղաքներում։ Դրանք են՝ Թբիլիսին, Զուգդիդին, Քութաիսին, Բաթումին, Տկղիբուլին։ Այստեղ մենք կունենանք պահանջարկ ունեցող չափանիշներին համապատասխանող ավտոկայաններ», — ասել է Կղվավաձեն։
Ավտոկայանից հայտնել են, որ վերանայվել են փոխադրողների հետ համագործակցության պայմանները, ինչը նպաստել է այսօրվանից՝ հունվարի 15-ից, ուղևորափոխադրումների սակագների 15%-ով նվազմանը։