Կոբա Խունդաձեի կալանքի խափանման միջոցը փոխարինվել է գրավով

Առանձնապես խոշոր չափի անօրինական եկամուտների օրինականացման համար մեղադրվող Կոբա Խունդաձեի կալանքի խափանման միջոցը փոխարինվել է գրավով։ Նա Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի մտերիմ գործընկերն է։

Կոբա Խունդաձեի փաստաբանն ասել է, որ մեղադրյալը բանտից դուրս է եկել հունվարի 16-ին՝ գրավի դիմաց։ Այլ մեկնաբանություններ նա չի արել. «Հետաքննությունը շարունակվում է, ուստի դրանից ավելին չեմ կարող ասել։ Ինչ վերաբերում է նրա եղբորը, ես նրա փաստաբանը չեմ, ոչինչ չեմ կարող ասել նրա մասին»։

Հունվարի 19-ին TV Pirveli-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Կոբա Խունդաձեի ազատ արձակմանը զուգահեռ ձերբակալվել է նրա եղբայրը՝ Վլադիմիր Խունդաձեն, որը Եկամուտների ծառայության նախկին տեղակալն է։