ԵՄ-ն Վրաստանին 183 միլիոն եվրո կտրամադրի

Եվրամիությունը Արևելյան գործընկերության 6 երկրներին (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա) կորոնավիրուսի դեմ պայքարի համար կդրամադրի 80 միլիոն եվրո` արտակարգ օգնության համար և 883 միլիոն եվրո` կարճաժամկետ աջակցության համար:

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Եվրամիությունը 15.6 միլիարդ եվրո փաթեթ է առանձնացրել: Արևելյան գործընկերության երկրներին հատկացվող գումարը կբաշխվի հետևյալ կերպ.

. Վրաստան — 183 միլիոն եվրո

. Հայաստան — 92 միլիոն եվրո

. Ադրբեջան — 14 միլիոն Եվրո

. Բելառուս — 60 միլիոն եվրո

. Մոլդովա — 87 միլիոն եվրո

. Ուկրաինա — 190 միլիոն եվրո