Հունվարի 24-ին կկայանա «Պաշտպանենք կրթությունը» խորագրով երթ

Շաբաթ օրը՝ Կրթության միջազգային օրը, հունվարի 24-ի ժամը 19:00-ին կկայանա «Պաշտպանենք կրթությունը» խորագրով երթ։ Երթի մասնակիցները Ֆիլհարմոնիայի շենքի մոտից կշարժվեն դեպի Վրաստանի խորհրդարան։

Այս մտադրության մասին հունվարի 20-ին կրթական ոլորտի ներկայացուցիչները ճեպազրույց են անցկացրել։

Կազմակերպիչների խոսքով՝ երթը պատասխան է «Վրացական երազանք»-ի հայտարարած կրթական բարեփոխմանը, որը, կրթական համակարգը բարելավելու փոխարեն, սպառնում է վերադարձնել նեպոտիզմն ու կոռուպցիան, վատթարացնել ուսման որակը, ընդգծել անհավասարությունը և խստացնել քաղաքական վերահսկողությունը։

«Մենք չենք պայքարում միայն համալսարանների համար, մենք պաշտպանում ենք կրթության մեր սահմանադրական իրավունքը, մենք պաշտպանում ենք ակադեմիական ազատությունը և պաշտպանում ենք Վրաստանի եվրոպական ապագան։

Հետևաբար, դուրս եկեք երթի շաբաթ օրը` հունվարի 24-ի ժամը 19:00-ին։ Միասին պաշտպանենք կրթությունը, համալսարանների անկախությունը և Վրաստանի արժանապատիվ ապագան», — կոչ են արել կազմակերպիչները։