Վրաստանում 24 ժամում ձերբակալվել է 88 թմրավաճառ

Վերջին 24 ժամվա ընթացքում Թբիլիսիում և մարզերում իրավապահ մարմինների անցկացրած ոստիկանական գործողությունների արդյունքում ձերբակալվել են աննախադեպ թվով թմրավաճառներ և թմրանյութերի հետ կապված հանցագործություններում ներգրավված անձինք (88 մարդ), ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեն։

Դարախվելիձեի խոսքով՝ առգրավվել են տարբեր տեսակի հոգեմետ նյութեր, հրազեն և այլ զենքեր, նաև թմրանյութերի անօրինական վաճառքից ենթադրաբար ստացված գումար։